Ուսումնական երրորդ շրջանի անհատական պլան

  1. Անուն, Ազգանուն-Դավիթ Հակոբյան
  2. Դպրոց, դասարան-Հյուսիսային դպրոց-պարտեզ 6-3դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն-Ծրագրավորում,ձիավարություն
  4. Երթուղուց օգտվու՞մ եք-ոչ
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)-ֆուտբոլի
  7. Լողալ գիտե՞ք-այո
  8. Հեծանիվ վարու՞մ եք-այո

Առաջին մակարդակի խնդրագիրք

12. Արևմտյան դպրոց-պարտեզի հավերը երկու օրում ածում են քսան ձու, յուրաքանչյուր օր ածելով հավասարաչափ: Քանի՞ ձու կածեն հավերը մեկ շաբաթվա ընթացքում:
20։2=10 10×7=70

13. Ճիովանին 3 տորթ թխելու համար օգտագործեց 4 ձու: Քանի՞ ձու է անհրաժեշտ այդպիսի ինը տորթ թխելու համար:
9:3=3 3×4=12

14. Ութ ընկերներ ձվակռիվ էին խաղում: Ընկերներից յուրաքանչյուրը մյուսների հետ մեկական անգամ ձու կռվացրեց: Կռվի արդյունքում ձվերից մեկը կոտրվում էր, մյուսը՝ ոչ: Քանի՞ ձու կոտրվեց այդ խաղի ժամանակ:
8:2=4

15. Չորս ու կես ժամից կլինի ժամը 4:00 կեսգիշերից հետո: Հիմա ժամը քանի՞սն է:
11:30

16. Ավետի հավաքած խորանարդի յուրաքանչյուր երես ուներ 4 տարբեր գույն։ Խորանարդը քանդվել էր, Ավետը ո՞ր համարի խորանարդը պետք է ընտրի, որպեսզի խորանարդն ամբողջանա;

2

17. Նռանեն գրում է «մաթեմատիկա» բառը՝ օրական մեկ տառ: Նա սկսում է գրել չորեքշաբթի օրը: Շաբաթվա ո՞ր օրը կավարտի այդ բառի գրությունը:
Հինգշաբթի

18. Արամը բացեց իր խնայատուփը: Առաջին օրը ծախսեց իր հավաքած գումարի կեսը: Երկրորդ օրը՝ մնացածի կեսը, և իր մոտ մնաց 800 դրամ: Որքա՞ն գումար էր հավաքել Արամը:
800×2=1600 1600×2=3200

19. Կարենը խաղ էր խաղում և ուներ 9 անգամ խոցելու հնարավորություն: Ճիշտ նշանակետին խոցելուց հետո ստանում էր ևս 3 անգամ խոցելու հնարավորություն: Որոշի՛ր, թե քանի անգամ է ճիշտ նշանակետին խոցել Կարենը, եթե գիտենք, որ ընդհանուր դիպչել է 30 անգամ:
30×3=90

20. Քանի՞ եռանկյուն կա պատկերում:

13
21.  23-ից մինչև 30 ամբողջ թվերը գրելիս  ո՞ր թվանշանն է ամենաշատն օգտագործվում:
2

22. Մարթայի, Անուկայի, Էմիլիի տարիքների գումարը այժմ  12 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո:
21

23. Միքայելը փոքր է Դանիելից, Անին փոքր է Միքայելից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։
Դանիելը

24. Աննան հարցրեց պապի տարիքը: Պապը պատասխանեց, որ եթե իր տարիքը 6 անգամ փոքրացնեն և էլի հանեն 6 տարի, ապա կստացվի 6: Գտի՛ր պապի տարիքը:

72

25. 200 էջանոց գրքի 50 թերթի հաստությունը 1սմ է։ Քանի՞ սանտիմետր է 200 էջի հաստությունը։

2

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Գրի՛ր հաշվետվություն ըստ այս կետերի՝

Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով  հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):

Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝