Category Archives: Մայրենիի ստուգատես 2024

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կարապների երամը ցուրտ վայրերից չվում էր դեպի տաք երկրներ։ Թռ-ում էին կարապները գիշեր ու զ-ր առանց դա-ար առնու թռճում էին նրանք կապույտ ծովերի վրայով։ Լուսնկ գիշեր էր․ ներքևում հազիվհազ նշմարվում էր ծովերի արծաթազ-ծ գոտին։ Բոլոր կարապներն էլ շատ հո-նել էին, բայց շարունակում էին ճախրել։ Առջ-ից թ-չում էին տարեց և ուժեղ կարապները, իսկ երամի վերջում ՝ թույլերը։

Նշի՛ր տրված նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։

Ոսկեզօծ արևի տաք շողերն ընկել էին լեռների բարձր կատարներին։

Դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ։

Փոքրիկ տղան մի փշոտ վարդ տեսավ։ Մոտեցավ, որ պոկի, բայց սուր փշերը ծակեցին նրա նուրբ մատերը։

ԳոյականԱծականԲայ
   
   

Տրված արմատները և ածանցները միացնելով հինգ բառ կազմի՛ր։ Գրի՛ր այդ բառերը։

Մայր-ուկ

Սև-ուհի

Սուրբ-ենի

Բախտ-ություն

Թագ-ավոր

Անվանի՛ր մեկ բառով։

Աչքի բժիշկ-

Զրուցել սիրող-

Ընկույզի ծառ

Կապույտ աչքեր ունեցող-

Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ և գրի՛ր։

Բարի-

Փայտե-

Սառը-

Դանդաղ-

Երկու-

Նշի՛ր՝ ո՛ր նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։

Մեր գյուղն ընկած է բարձր լեռների միջև։

Իր քնքուշ աչիկներն է բացում կապույտ ձնծաղիկը։

Երբ հորդ անձրև է գալիս, վարարում է ձորով անցնող գետակը։

Այդ որ լսեց, արյունը գլխին խփեց։

Պարզ և բարդ բառերը գրի՛ր առանձին սյունակներում։

Ապրիլ, արևածագ, բարդի, տղամարդ, գորտ, բարձր, պատշար, խաղող, տոնածառ, մորեղբայր։

Պարզ բառերԲարդ բառեր
  
  
  

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Ուրախ-

գաղտնի-

ունևոր-

հզոր-

զեփյուռ-

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Առավոտ-

Վերջ-

Փոքր-

Լայն-

Երկար-

Շարունակի՛ր միտքը՝ գրելով ևս երկու նախադասություն։

Այգու ծայրին մի ծառ էր աճում։ Արևը ջերմացնում էր նրան, քամին մեղմորեն շոյում էր ճյուղերը, իսկ տերևները շշնջում էին՝ ցանկացի՜ր։ Դա հրաշք ծառ էր։ Ով կանգներ ծառի տակ և որևէ բան ցանկանար, մտածածը կիրագործվեր։ Մի օր․․․

Ավարտի՛ր նախադասությունները։

Ուռենին աչքերը բացեց և ․․․

Լսվում էին երաժշտության վերջին հնչյունները, երբ․․․

Հեղինակի անունը գրի՛ր համապատասխան ստեղծագործության կողքին։

Հովհաննես Թումանյան

Շառլ Պերրո

Ալեքսանդր Պուշկին

Աթաբեկ Խնկոյան

<<Մկների ժողովը>>

<<Անբան Հուռին>>

<<Կարմիր գլխարկը>>

<<Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին>>

Գտի՛ր առածասացվածքների վերջաբանը և կարդա՛ ճիշտ տարբերակները։

Մինչև գարուն չգա,

Գյուղ կանգնի,

Թոկի երկարն է լավ,

Սարը սարին չի հանդիպի,

խոսքի՝ կարճը։

ծառը չի ծաղկի։

մարդը մարդուն կհանդիպի։

գերան կկոտրի։

Առածասացվածքներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։