Monthly Archives: June 2024

Արագիլներ

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:

Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին: Ունենում է 3-5 ձագ: Նորածին ձագերը կարողանում են ձայն արձակել. դա ծնողներին կանչելու, վտանգի մասին զգուշացնելու համար է: Մեծանալով նրանք այդ հատկությունն աստիճանաբար կորցնում են, և արդեն հասուն արագիլները հաղորդակցվում են միայն կտուցի կափկափյունով: Այդ ձայնն ասես գարնանամուտի ավետիս լինի: Արագիլներն համարձակ թռչուններ են. իրենց բույնը պաշտպանելու համար պատրաստ են համառորեն մարտնչելու:

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, նաև բույսերով: Արագիլը գյուղացու օգնականն է. այն ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին:

Առաջադրանքներ

1-ին մաս

1. Հայաստանի ո՞ր տարածքում են ավելի հաճախ հանդիպում արագիլներ։
Արագիլներ հաճախ հանդիպում են Արարատյան դաշտում:

2. Արագիլների քանի՞ տեսակ է հայտնի աշխարհում և քանի՞ տեսակ կա Հայաստանում
Աշխարհում հայտնի է 16տեսակ։ Հայաստանի սպիտակ արագիլները և սևերը։

3. Գրի՛ր արագիլի մարմնի չափերը։
Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր:

4. Ինչի՞ց է իր բույնը հյուսում արագիլը։
Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից։

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

· Հայաստանում արագիլներ չկան։

· Արագիլները վնաս են հասցնում գյուղացիներին։

· Արագիլներն ունենում են 3-5 ձագ։

· Արագիլները շատ վախկոտ թռչուններ են:

2-րդ մաս

1․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արագիլների մասին:
Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր:

2․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
շատ-քիչ
սև-սպիտակ
մեծ-փոքր
համարձակ-վախկոտ

3․ Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
Արագիլներ,թռչուներ։

4․ Տեքստի թվերն արտահայտի՛ր բառերով։
100-հարյուր
115-հարյուր տասնհինգ
16-տասնվեց
155-հարյուր հիսունհինգ
165-հարյուր վաթսունհինգ
3-երեք
5-հինգ

5․ Տրված գոյականները դարձրո՛ւ բայեր (գործողություն ցույց տվող բառեր)․

գիր-գրել

սեր-սիրել

ջուր-ջրվել

ծաղիկ-ծաղկել

Նկար-նկարել

Արջեր

Նայելով գորշ և սպիտակ արջերին, անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

Իսկ գորշ արջերը լինում են և՛ բաց շագանակագույն, և՛ մուգ շագանակագույն, և՛ գրեթե սև:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջեր ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ երկար լողալ, սուզվել և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը ուտում է նաև խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Արջը մեղրի սիրահար է: Անգամ մեղվի խայթոցից չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գորշ արջը փնտրում է հարմար որջ, որտեղ կկարողանա հանգիստ քնել միչև գարուն: Եվ եթե աշնանը արջը բավականաչափ ճարպ չկուտակի, չի կարողանա որջում քնել ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման դեպքերում արջերը շատ վտանգավոր են դառնում: Արջի քունը թեթև է: Մայր արջը որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամելու նորածիններին. զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

Հայաստանի անտառներում կան գորշ արջեր: Արտաքին տեսքը` ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:

Առաջադրանքներ

1. Տեքստից դո՛ւրս գրիր մի նախադասություն սպիտակ արջի մասին, մի նախադասություն՝ գորշ արջի մասին:
Ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

2. Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

· Ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:

· Ականջները երկար են, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։

· Ականջները կախ ընկած են, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ

3. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

· Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

· Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։

5. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին:

7. Ընդգծի´ր ճիշտ պատասխանն ըստ տեքստի: Արջերը ավելի վտանգավոր են դառնում, երբ.

· մեղրի փեթակներ են տեսնում,

· ձմռանը որջում քնած են լինում,

· ձմռանը չեն քնում և թափառում են,

· գարնանը որջից դուրս են գալիս:

8. Գրի´ր՝ ի՞նչ է նշանակում «լույս աշխարհ գալ» դարձվածքը։

9. Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։

10. Տեքստից դո´ւրս գրիր եզակի թվով գործածված երկու բառ:

11. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

· առարկա,

· թիվ,

· հատկանիշ

· գործողություն:

12. Տեքստից դո´ւրս գրիր երկու