Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
-Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
-Իսկ դու, հավիկ – մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
-Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
-Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
-Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
-Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
-Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
-Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ –
մարիկ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ընթերցի՛ր և առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատմվածքը։
-Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
-Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
-Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում: - Ընտրածդ պատմվածքի վերաբերյալ հարցեր և առաջադրանքներ կազմի՛ր։
Հավը օրը քանի ձու էր ածում։
Ինչ է պատրաստում մեղուն։
Ինչ էր ածում հավը։