Category Archives: Հունվարյան ճամբար 2025

Լավաշ

«Լավաշ»-ը հայերեն բառ է, որը գոյացել է երկու արմատներից՝ «լավ» և «աշ», ինչը բառի բուն իմաստով՝ «Լավ ուտ»՝ լավ ուտելիք է նշանակում։ «Աշ» բառից է գոյացել «խաշ», «խաշլամա», «խաշու» և այլն։ «Աշ» բառի ձայնափոխվածն է «ուտ» բառը, որից գոյացել են «կուտ», «ուտելիք», «ուտել» և այլն։ Բնիկ հայկական «աշ» ու «ուտ» բառերը տարածված են աշխարհի բազում լեզուներում, օրինակ պարսկերենում اش , գերմաներենում «ess», «essen», անգլերենում “eat”, “food” տեսքերով։ Այսպիսով՝ «Լավաշ» բառը չունի հանրայնորեն ընդունված ծագումնաբանություն։

Գազար համեմ սամիթ ռեհան

Գազար
Գազարի արմատը հաստ է, մսալի, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է դեղին, կարմիր կամ սև գույնի։ Ցողունը բարձրանում է մինչև 60 սմ, ճյուղավորված է։ Տերևները բազմափետրավոր են։ Ծաղիկները մանր են, հավաքված բարդ հովանոցում, առանց ծաղկաբաժակի։ Պսակը փոքր է, կազմված հինգ մանր պսակաթերթերից։ Առէջները հինգն են։ Գազարը ծաղկում է ամռան սկզբին։

Continue reading

Փայտարվեստի թանգարանի ֆոնդում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հին գաթանախշիչները։ Թանգարանի հին մշակույթի բաժնում ցուցադրված գաթանախշիչներից մեկն ունի խաչաձև նախշ, պատրաստվել է 18-րդ դարում և բերված է Վանից։ Նախշը ճարտարապետական սկզբունքներով է արված և արժեքավոր է նրանով, որ երկերես փորագրություն ունի։ Գաթանախշիչն ունի երկու պատճեն, որ կրկնօրինակել են թանգարանի վարպետներից Վանիկ Դադոյանը և Դ. Ցլիկյանը։ Պատճեններն արվել են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փայտն արագ է վնասվում եղանակային պայմաններից և բնական աղետներից։ Մեկ այլ գաթանախշիչ նվիրատվություն է Իսպենչյան գերդաստանի ժառանգորդուհուց։ Եղեռնից մազապուրծ եղած ընտանիքի անդամները, Կեսարիայից գաղթելով, հաստատվել են Կանադայում` իրենց հետ որպես մասունք տանելով նաև ընտանիքի գաթանախշիչը։ Տարիներ անց ընտանիքի ժառանգորդուհին, վերադառնալով Հայաստան, այցելել է Փայտարվեստի թանգարան և գերդաստանի գաթանախշիչը նվիրաբերել թանգարանին։

Continue reading

Եղևնու մասին

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ Աճում է կավային, ավազակավային հողերում։ Ապրում է 250 300 տարի։ Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները։