Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները:

Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    Ուրախ
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    Հարգում,չէին կարողանում,չէին պատկերացնում,հանձնարարել էր ,Դեռ չէին գրել վերջացրել։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    Կատուն ոռնում է , կատուն բարձր ոռնում է-այծերը հաչում են, սպիտակ այծերը հաչում են, — գայլը գրում է, գայլը սիրուն գրում է։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է: որովհետև ամեն ինչ սխալ են գրել։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․մի մեծ տնում ապրել իր ընկեր ջեմի հետ և նրանք ամբողջ օրը զվարճանային։
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում կլիներ շատ խնդալու բան իսկ եթե հայտնվեր անտառում կենդանիները զարմանալու էին․

Եթե մուկը մլավերին կաատուները կընկերանային մկների հետ․

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․մեծ կռիվ կլիներ

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։ցերեկը գիշեր կլիներ իսկ գիշերը ցերեկ

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում է

Ոչխարը-մկկում է

Խոզը-խռում է

Հավը-կչկչում է

Այծը-մկկում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

սիրուն․․․․ շերեփ

․հեղուկ հեռախոս

․շատախոս  զանգ
կապույտ պղպեղ

վարդագույն արջ

խելացի նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *